Շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները, որ ստիպված են մի շարք զրկանքներ կրել, սոցցանցերի իրենց էջերում հրապարակում են լուսանկարներ, թե ինչպես են կազմակերպում առօրյան, սննդի ձեռքբերումը։
Մասնավորապես, գազը շատ հաճախ է անջատում Ադրբեջանը, լույսը հովհարային անջատումներով է, և արցախցիները սուրճ եփելու, ջուր եռացնելու համար վերադարձել են վառարաններին։
Վերադարձ է կատարվել տալոնային համակարգին։ Համաձայն դրա, յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով կարողանում է գնել 15 օրը մեկ կես կիլոգրամ բրիձ, հնդկաձավար, մակարոն, շաքարավազ և 1լ ձեթ:
Մյուս ապրանքատեսակները թեև «ազատ վաճառքի» ռեժիմում են, սակայն մեծամասամբ սպառվել են:
Բանջարեղեն ու միրգ գոյություն չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը