Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի։ Որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է ևս դի։ Այս մասին հայտնում է EurAsia Daily –ը հղում անելող թուրքական լրատվամիջոցներին։
Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարն ու Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, որ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։ Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։
Հրդեհի վայրում շարունակվում են հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը