23 01 2023

Քանի սրանք իշխանություն են, մեր երկում ոչ մի լավ բանի չսպասեք․ միավորվե՛ք ու ոտքի՛ կանգնեք․ Անահիտ Ստեփանյան



 «Համախմբում» նախաձեռնությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նախօրեին տարածված հայտարարությամբ նշվում է․  «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։

Ակցիայի մասնակից Անահիտ Ստեփանյանը, խոսքն ուղղելով բանակում որդի ունեցող ծնողներին, ասաց․ «Սիրելի ծնողներ, եթե չեք ուզում, որ ձեր որդիներն արժանանա նման ճակատագրի ոտքի կանգնեք, այս մարդկանց գալով միայն սուգ է եկել մեր երկրին։ Եթե մենք այսօր էլ թուլանանք կզրկվենք այս մի փոքր հողից»,-հայտարարեց նա։

Մանրամսն՝ տեսդանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ