«Հրապարակ»-ը գրում է․
Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։
Մեր աղբյուրը նշում է,որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը