21 01 2023

ՀՌՀ-ի դեմ դատական հայց ենք ներկայացրել․ Բագրատ Եսայան

ՀՌՀ-ի դեմ դատական հայց ենք ներկայացրել․ Բագրատ Եսայան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։ 

Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել՝ այսպիսով չստանալով լիցենզիա: Այսօր «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակ»-ի հետ  զրույցում նշել է, որ ՀՌՀ-ի դեմ դատական հայց են ներկայացրել, սակայն դատարանն արդեն երկու օր է` հայցը ոչ բավարարում,   ոչ էլ մերժում է:

«Դատարանը պետք է որոշում կայացներ ուրբաթ օրը, սակայն նշեցին, որ որոշակի խնդիրներ են առաջացել, որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը», - ասել է Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից «Երկիր մեդիան» հեռարձակվելու է բացառապես կաբելային ալիքներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ