44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:
«Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որևէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում»,-բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
«Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը