20 01 2023

Կասկածներ կան, որ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման՝ դադարեցնելու այս գործընթացը․ զոհվածի հայր



 44-օրյա պատերազմում զոհվածների  ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:

«Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որևէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում»,-բողոքի ակցիայի ժամանակ ասաց  Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

 «Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ