19 01 2023

Նորատ Տեր-Գրիգորյանցը քննադատել է կորպուսի հրամանատարին պաշտոնից ազատելը. այդ դեպքում՝ Փաշինյանին էլ ազատել․ News.am

Նորատ Տեր-Գրիգորյանցը քննադատել է կորպուսի հրամանատարին պաշտոնից ազատելը. այդ դեպքում՝ Փաշինյանին էլ ազատել․ News.am

News.am-ը գրում է․

Եթե ​​երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, ապա այս տրամաբանությամբ Փաշինյանը նույնպես պետք է հեռացվի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Այս մասին հունվարի 19-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Սա սխալ  եւ ոչ նորմալ երեւույթ է: Կադրերի հետ այդպես չեն վարվում: Գիտեք որքա՞ն է պետք անցնել կորպուսի հրամանատար դառնալու համար։ Դասակ, վաշտ, գումարտակ, դիվիզիա։

Այո, արտակարգ դեպք է տեղի ունեցել, բայց ինչո՞ւ պետք է կորպուսի հրամանատարին հեռացնեն։ Հայաստանում այսօր դա արվում է հենց այնպես։ Նոյեմբերյանի ուղղությամբ մի լավ զինվորական գեներալ Սարգսյան կար, իսկ  նրան պատերազմից  առաջ ազատեցին պաշտոնից։ Մի՞թե կարելի է այդպես անել։

Չէ որ այդպիսով խաթարվում է մարտունակությունը, ոչնչացվում է գեներալի հեղինակությունը, իսկ սա գրեթե պարտություն է։ Չի կարելի այդպես կադրերը ցրիվ տալ: Գեներալները պետք է հեղինակություն լինեն։ Պատասխանատվությունը պետք է կրեն անմիջականորեն այդ զորամասի պետը, թիկունքի պետը, գումարտակի, վաշտի հրամանատարը»,- նշեց գեներալը։

Նա  խորին ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ