17 01 2023

Նոր չափանիշներ, ռեկորդներ և մարտահրավերներ. Ուժային եռամարտի առաջնությունը՝ մեկ տեսաշարով



ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2022-ի տարեվերջին տեղի ունեցավ Ուժային եռամարտի առաջնություն:

Այն տևեց երկու օր: Այս տարի ուժային եռամարտում մասնակցեց 60 մարզիկ, հաշմանդամային սպորտում՝ 47 մարզիկ:Այս անգամ, սակայն, Արցախից մարզիկները չեն կարողացել մասնակցություն ունենալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

ՀՀ ուժամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի խոսքով, այս տարվանից սկսած՝ մարզիկներըն անցնելու են հակադոպինգային հետազոտություն, քանի որ պայմանագիր են ստորագրել ազգային հակադոպինգային գործակալության հետ:

Իսկ Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ փոփոխությունը տարեց տարի ակնհայտ է: Այս առաջնության ընթացքում գրանցվել է Հայաստանի 11 ռեկորդ:

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ