Արդարադատության նախարարությունը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:
Այսպիսով` «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների ծառայողները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս, խուզարկության են ենթարկել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժշկին:
Վերջինիս մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Նշված թմթրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքը։
Արդյունքում՝ կալանավորի համար բերված վերարկուի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել սպիտակ, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ տարբեր դեպքերով խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց այցելած քաղաքացիներին: Առաջին դեպքով՝ կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացուհու մազերի միջից հայտնաբերվել են կանացի զուգագուլպայում փաթաթված մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով և բջջային հեռախոսի համար նախատեսված ականջակալ։
Երկրորդ դեպքով՝ ծառայողները դատապարտյալի անվամբ բերված ուտեստում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ:
«Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահը դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև սպիտակ և շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի պարսպի դրսի հատվածում հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող և շագանակագույն, փոշենման զանգվածներ։
Մեկ այլ դեպքով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի բնակելի տարածքի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Արդյունքում՝ հիմնարկի մասնաշենքերից մեկի զբոսահրապարակին հարակից թեքահարթակից հայտնաբերվել է պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված, սև կախիչով փաթեթ, որի մեջ առկա է եղել սպիտակ, փոշենման և շագանակագույն զանգվածներ։
Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը