11 01 2023

Հերթական քաղաքական բռնաճնշման փորձն է․ պատգամավորը՝ ՀՅԴ-ականներին բերման ենթարկելու մասին



«Մեր գնահատմամբ սա հերթական  քաղաքական բռնաճնշման փորձն է և բեմականացված»,-նման գնահատական տվեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը՝ վաղ առավոտից Արարատի մարզում և Երևան քաղաքում  ՀՅԴ-ականների տներում խուզարկություն իրակացնելու և բերման ենթարկելու վերաբերյալ։

«Մենք՝  ես և Սիմոնյան Աշոտն այստեղ ենք, փորձեցինք  հասկանալ  իրողությունները և օգտվելով պատգամավորի՝ օրենքով սահմանաված իրավունքից փորձեցինք հանդիպել Մասիսի քննչական բաժնի պետին  և, ի զարմանս մեզ,  քննչական կոմիտեի այս պաշտոնյան, խախտելով օրենքի հստակ ձևակերպված նորմը , մեր իրավունքը ոտնահարելով չընդունեց մեզ և որևէ բացատրություն չտվեց՝ պատճառաբանելով , իբրև՝ զբաղված է և սա հստակ իր վերադասի ցուցումն էր։   Սա առհասարակ  ապավույց է առ այն, որ այս գործը շինծու է և հրահանգներով են շարժվում իրավապահ մարմինները, այլ ոչ թե՝  օրենքով և իրավունքի ուժով։  Փաստացի այս բռնաճնշումներն ուցեղեկցվում են որոշակի քաղաքական պրոցեսնեով և ակնհյատ է , որ ցուցումներով, հստակ սցենարներով  շարժվող քաղաքական բռնաճնշումների գործադրմամբ փորձում են ազդել ընդդիմության վրա․  միանշանակ է,  որ հակառակ ազդեցույթունն  է ունենալու և միանշանակ նման գործողություններից ոչ թե ճնշվում և վարանում ենք , այլ դառնում ենք առավել վճռական»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամսան՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ