«ՀՀ ՊՆ-ն ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ Երևանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումը Հայաստանում»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Զորավարժությունները Հայաստանում այս տարի չեն կայանա», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:
«Պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալում ենք այդպես: 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը Ռուսաստանի հետ եղել է այն, որ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, իմ կարծիքով՝ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ ու մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական խնդիրն այն է եղել, որ գործնական խնդիր կա՝ ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում:
Ըստ նրա ՝ Ռուսաստանի Դաշնության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը