29 12 2022

Ամանորին և դրան հաջորդող օրերին ձյուն չի գա



Հայաստանն արդեն երկար ժամանակ գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ, որը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը ներառյալ։

Բոլոր մարզերում կդիտվի անամպ երկինք, տեղումների չեն սպասվում։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի, կբարձրանա 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում սպասվում է մառախուղ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ