27 12 2022

Հիվանդանոցում հետազոտվելուց հետո կալանավորը վերադարձվել է բանտ և մահացել․ փաստաբան

Հիվանդանոցում  հետազոտվելուց հետո կալանավորը վերադարձվել է բանտ և մահացել․ փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր, ժամեր առաջ  «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկի 46-ամյա մի կալանավորի ինքնազգացությունը վատացել է։ Հիվանդանոց տեղափոխվելուց և հետազոտվելուց կարճ ժամանակ անց, կալանավորը վերադարձվել է բանտ և ․․․ բանտում մահացել։

Պատկերացնում ե՞ք։ Հիվանդանոցում չեն ընդունել ստացիոնար բուժման, չեն հոսպիլատացրել, վերադարձրել են բանտ և մահացել է։

Գիտե՞ք, թե սա ինչի արդյունք է․ այն բանի, որ պետության համար կալանավորը միշտ սիմուլյանտ է, կալանավորի առողջությունը չի վատանում, նա չի հիվանդանում, ոչնչի կարիք չի զգում։ Կալանավորի պարտականությունն է առողջ կրել կալանքը։

Ցավակցում եմ մահացածի հարազատներին և հուսով եմ, որ պատշաճ քննությունը կբացառի հետագայում նմանատիպ դեպքերը։

Հղումը դնում եմ մեկնաբանությունում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ