26 12 2022

Արցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախի հանրապետական ԲԿ-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:

Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների անում են հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ