«Հրապարակ»-ը գրում է․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2021 թվականին Շենգավիթ համայնքում գտնվող բնակարանը վաճառել է:
Գնորդները Սարգիս Ռուբիկի Սարդարյանը և Լյուդմիլա Սուրենի Բարսեղյանն են:
Ըստ տեղեկությունների, բնակարանը վաճառել են շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը