« «ԵրիտԱրցախ» համաուսանողական նախաձեռնությունը նպատակ ունի մեկտեղել Հայաստանի ու Արցախի պետական ու ոչ պետական բուհերի ուսանողներին և երիտասարդներին, որոնք մտադիր են բարձրաձայնել արցախահայության հումանիտար աղետի մասին, Բերձորի միջանցքի փակման խնդիրը։ Հայտնի է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել Արցախը հայաթափել, այս խնդիրը մենք ունեցել ենք դեռևս 100 տարի առաջ թե՛ Նախիջևանում, թե՛ Ջավաքխխում, թե ՛Սյունիքում են փորձում այդխնդիրն իրականացնել , և շարունակությունը տեսնում ենք Արցախում»,-այս մասին Կառավարությանշենքի դիմացկազմակերպված ակցիայի ժանանակ ասաց «ԵրիտԱրցախ» համաուսանողական շարժման անդամ Գուրգեն Դանիելյանը։
Հիշեցնենք, որ բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել «ԵրիտԱրցախ» համաուսանողական շարժման անդամները։ Տարբեր բուհերի ուսանողներն ու արցախահայերը ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից քայլերթով շարժվելեն դեպի կառավարության շենք և ներկայացվրել իրենց պահանջագիրը։
«Բնապահպանական կեղծ քողի տակ է իրականացվում ադրբեջանական այդ նախաձեռնութունը․ տեղեկություններ կան, որ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության ներկայացուցիչները նույնպես այնտեղ են»,-ասաց Գուրգեն Դանիելյանը։
«Մեր պահանջագրի բուն նպատակն է հնարավորինս բարձրաձայնել այս հարցը և ստիպել կառավարությանն ավելի գործուն միջամտությամբ զբաղվի, որովհետև Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, ՌԴ-ից ու Ադրբեջանից բացի, նաև ՀՀ-ն է հանդիսանում կողմ, և՝ արցախահայության անվտանգության երաշխավորն ու պատասխանատուն․ պատասխանատուի և անվտանգության երաշխավորի կարգավիճակը պետք է դրսևորվի ավելի գործուն միջամտությամբ , ոչ թե քաղաքական հայտարարություններով»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը