ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում բժիշկները։
Նրանք բողոքում են ընդդեմ Ադրբեջանի կողմից արդեն 6-րդ օրը շարունակվող Արցախի բնակչության լիակատար շրջափակման, ինչի պատճառով Արցախում հիվանդները զրկվել են դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման իրավունքից։
Հիշեցնենք, որ Արցախի բնակչությունն օրեր շարունակ չի ստանում դեղեր ու դեղամիջոցներ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը