15 12 2022

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու պատճառով ավելի քան 40 մարդ Լիսագորում է տեղավորվել

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու պատճառով ավելի քան 40 մարդ Լիսագորում է տեղավորվել

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով ճանապարհին մնացած ավելի քան 4 տասնյակ անձինք արդեն չորրորդ օրն են անցկացնում Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում՝ տուն վերադառնալու սպասումով։

Այդ մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը։

«Նրանց տեղավորել ենք գյուղի տներում, ապահովել անհրաժեշտ պարագաներով»,-հավելել է Գագիկ Նասիբյանը։ Համայնքապետի խոսքով՝ այս պահի դրությամբ առկա սնունդն ու դեղորայքը գյուղի բնակչությանը բավականացնում է։

«Մինչև ճանապարհի փակվելը բնակիչները Գորիսի խանութներից անհրաժեշտ ամեն ինչ գնել էին, ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք։ Այս պահի դրությամբ բավարար է»,-նշել է  Նասիբյանը՝ վստահեցնելով, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Համայնքապետի խոսքով՝ գյուղում չնայած ստեղծված իրավիճակին, շարունակում են կանոնավոր գործել դպրոցը, բուժկետն ու համայնքապետարանը։

Տներն էլ, ինչպես ամեն տարի, ջեռուցվում են վառելափայտով»,-ասել է Լիսագորի համայնքապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ