Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն 24 ժամ է՝ Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու ամբողջական շրջափակման մեջ գցել Արցախը։
Սա Արցախի և հայ ժողովրդի դեմ ուղղված թուրքական ցեղասպան քաղաքականության դրսևորում է՝ ուղղված Արցախի հայաթափմանն ու լկակատար օկուպացիային։
ՑԱՆԿԱՑԱԾ ԶԻՋՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԳՐԳՌԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒ ԲԵՐԵԼՈՒ Է ՆՈՐԱՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ։
ՑԱՆԿԱՑԱԾ ԶԻՋՈՒՄ ՀԻՄԱ ԷԼ ԱՎԵԼԻ Է ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ։
Ադրբեջանի այս քայլը սադրանք չէ, սա ռազմական գործողություն է, որին պետք է արձագանքել համապատասխան և համաչափ։
Իսկ մեր զինված ուժեր ի վիճակի են խնդիր կատարել...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը