Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, 10 տարեկան Արամի նամակը, ով Ձմեռ պապուց նվերների փոխարեն սեպտեմբերի 14-ին Ջերմուկում զոհված իր պապայի մարմինն ա խնդրում վերադարձնել թշնամուց, արդեն կհայտնվեր միջազգային մեդիաներում։
Պաշտոնյաները իրենց էջերը կօգտագործեին թշնամու ռազմական հանցագործությունները բարձրաձայնելու համար։ Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում կխոսեին Արամի պես հազարավոր երեխաների կյանքի իրավունքի սպառնալիքների մասին։
Բոլոր ՀԿ-ները իրենց արտերկրի գործընկերներին կտեղեկացնեին թշնամու կողմից հումանիտար աղետ ստեղծելու մասին։
Բացարձակ բարդ բան չկա, ցանկության հարց ա զուտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը