06 12 2022

Փաշինյանն է այդ հուշումը տվել Ալիևին, որ՝ ինձ էլ լծակ տուր ժողովդին կարողանամ համոզեմ․ Արթուր Խաչատրյան



«Փաշինյանն է այդ հուշումը տվել Ալիևին, որ՝ ինձ էլ լծակ տուր ժողովդին կարողանամ համոզեմ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, Լաչինի միջանցքի հետ կապված հարցին ի պատասխան, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով․  «Երբ Փաշինյանն ասում էր, որ կա ընդամենը մի միջանցք, դա Լաչինի միջանցքն է, նա իր կամքից անկախ կամ գիտակցված համեմատության մեջ էր դնում Լաչինի միջանցքը և այն ճանապարհը, որի մասին ինքը խոսել է Ալիևի հետ և որի մասին նշված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտռուլյացիոն հայտարարության մեջ․ «Հետևաբար ինքն է հուշումը տվել Ալիևին, որ եթե այստեղ ինչ-որ խնդիր ունես, ինձ էլ լծակ տուր, որ էս էստեղ ժողովրդին կարողանամ համոզել: Դա իմ ենթադրությունն է»։ 

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությունների՝  հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորությանը, պատգամավորը չբացառեց․ «Այդ զորավարժությունները   նպատակ ունեն նորից ճնշումներ գործադրելու ․ անկասկած,   և՛ քաղաքական հայտարարությունները Ադրբեջանի, և՛ զորավարժությունները,  և՛ այս  իշխանությունների  կրավորական պահվածքն ու սխալ գնահատականը,  որ  կարծում են՝  զիջելով Արցախը կկարողանան փրկել Հայաստանը , բայց դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, նպատակն է նախ ևառաջ Սյունիքը,  հետո՝  Հայաստանն ամբողջապես»,-նշում է պատգամավորը՝ հատկանշելով․  «Ճնշումները կմեծանան նաև Լաչինի միջանցքի հատվածում , ՀՀ իշխանությունները , երբ ստորագրեցն նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթուղթը,  նոյեմբերի 12-ից պետք է արդեն սկսեին աշխատել Լաչինի նոր միջանցքի կառուցման ուղղությամբ , ոչ թե ձեռքերը ծալած երկու տարի  նստեին ասեին՝ մեզ ոչ ոք ոչ մի բան չի ասել , չմոռանանք որ այդ ճանապարհը միայն ավտոմոբիլային ճանապարհ չէ , այլ այդ միջանցքով է անցնում  գազամուղը, հոսանքագծերը , հեռախոսային և ինտերնետային  մալուխները»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ