02 12 2022

Այսինքն շենքերի վրա ծակերը ե՞ս եմ արել․ Ուզում են մարդկանց շեղեն գլխավոր թեմայից․ «5-րդ ալիքի» օպերատոր



«Հրապարակում կադրեր անելիս նկատեցի, որ էդ բոլտը պատի մեջ է։ Հանեցի բոլտը, որովհետև պատմմամշակութային շենքի վրա էր, հետո տեղադրեցի կադրեր անելու համար, որից հետո էլի հանեցի և դրեցի կողքը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց 5-րդ ալիքի օպերատոր Միլենա Պողոսովան։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ քննարկման գլխավոր թեմաներից մեկը Հանրապետության հրապարակը լուսավորելու ընթացքում շենքերի վնասումն է՝ հազարավոր մեխեր քարերի մեջ մտցնելու եղանակով։ Այսօր իշխանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին, թե այդ մեխերից 1-ը 5-րդ ալիքի օպերատորն է տեղադրում։

«Իրենք ուղղակի ուզում են գլոբալ խնդրից շեղել մարդկանց․․․ Ես ե՞մ արել էդ դռելով ծակերը։ Առաջինը մենք ենք բարձրաձայնել թեման, դրա համար են այս ամենն անում»,- ասաց Միլենա Պողոսովան։ Օպերատորն ասաց, որ եթե տեսագրությունն ամբողջությամբ ցույց տան, իրականությունը պարզ կլինի․ բայց իրենց ձեռք չի տալիս իրականությունը։

Նշենք, որ կատարվածի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև 5-րդ ալիքը։

 

Օպերատորի հետ մեր զրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ