Կրկին շրջանառվում է մեծ աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու թեման այն բանից հետո, երբ Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարեց , որ ժամանակն է Հայաստանը վավերացնի այդ կոնվենցիան․ թեմայի վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է փաստաբան, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի հետ:
«Իրականում Ստամբուլյան կոնվենցիան «լակմուսի թուղթ» է, որը պարտադրվում է մեզ, և եթե մենք մեր ազգային առանձնահատկությունը հաշվի չառնենք և դա էլ կուլ տանք հերթական հարվածն է մեզ լինելու»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով․ «Պատերազմից հետո Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ փորձել ենք մեծ աղմուկ չբարձրացնել, որովհետև ֆիզիկական գոյատևման հարցն է մեր առջև դրված և կոնվենցիայի թեման համարել ենք երկրորդական, սակայն, ցավոք, ՀՀ-ում ԵՄ դեսպանը համարում է առաջնային հարց՝ մոռանալով գերիների վերադարձման, Ադրբեջանի ագրեսիայի կանխարգելման ու դրա հետ կապված դատապարտման հարցերը»,-նշեց նա։
«Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական խնդիրն այն է , որ իրենք ընտանիք հասկացության մեջ ներառում են նոր հասկացություն՝ զուգընկեր և դրանում տեսնում են նաև նույնասեռականներին։ Մենք ասում ենք՝ հարգելիներս դեմ ենք բռնությանը, չի կարելի ընտանիքում բռնություն կատարել, բայց ինչո՞ւ եք դուք նույնասեռականներին հավասարեցում ընտանիքին, ինչո՞ւ եք համարում ընտանիքի անդամ, այս հարցին իրենք չեն կարողանում պատասխանել»,-ասում է Արա Զոհրաբյանը՝ նշելով․ «Այսինքն՝ որպեսզի կոնվենցիան պաշտպանի մարդուն բռնությունից պետք է սեռական կապ»։
«Կոնվենցիան թույլ չի տալիս վերապահումով ընդունել»,-վստահցնում է Արա Զոհրաբյանը՝ հիմնավորելով, որ հենց դրանով պայմանավորված կոնվենցիան անընդունելի է։
«Այս կոնվենցիայից բացի կա երեխաների որդեգրման կոնվենցիան, որը նույնպես ՀՀ-ը, ցավոք, ստորագրել է և վստահ եմ, որ այս իշխանության օրոք դա նույնպես կփորձեն վավերացնել։ Այս կոնվենցիայով էլ թույլատրում են նույնասեռական զույգին երեխա որդեգրել։ Սամեր ազգի համար արատավոր հետևանքներ կունենա»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավաստելով, որ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը նախաձեռնելու է նաև այդ կոնվենցիայի չեղարկմնան գործընթացը։
«Եթե կոնվենցիան հասնի ՍԴ, իմ կարծիքով, պետք է ճանաչվի հակասահմանադրական, չնայած այսօրվա կազմով ՍԴ-ից դրական ակնկալիք չունեմ»,-նշում է Արա Զոհրաբյանը։
Ի՞նչ ռիսկեր է պարունակում կոնվենցիան, որոնք կարող են վտանգել նաև մեր ազգային արժեհամակարգը, հարցին ի պատասխան, Արա Զոհրաբյանն ասում է․ «Այս կոնվենցիայով ընտանիք մուտք գործելը կբացվի, ամեն պատեհ-անպատեհ առթից կարող են միջամնտել գործերին , միջամտողն էլ ոստիկանությունն է, այսօրվա ոստիկանների կրթական ցենզը , քաղաքակրթության մակարդակը թույլ չի տալիս, որ ոստիկանը մտնի մի հատ էլ ընտանիքում փորձի հարց լուծել ։ Մեր ազգային արժեհամակարգին այս օտարածին կոնվենցիաները հարիր չեն, ավելին, վտանգավոր են և մենք պետք է սրանց դեմ պայքարենք»:
«Իրականում Ստամբուլյան կոնվենցիան «լակմուսի թուղթ» է, որը պարտադրվում է մեզ, և եթե մենք մեր ազգային առանձնահատկությունը հաշվի չառնենք և դա էլ կուլ տանք հերթական հարվածն է մեզ լինելու։ Սրանք ազգին փորձելու լավագույն միջոցներն են, եթե մեր ազգը չզարթնի և իր ինքնությանը տեր չկանգնի ուրեմն մեր հետ ինչ կատարվում է, մեզ հասնում է»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը