«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։
Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝
վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը