25 11 2022

Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան

Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

Հայաստանի կառավարության, խորհրդարանական մեծամասնության, դատաիրավական համակարգի որոշ անդամների, «քաղակԾիվիստների» գործունեոթյունն ամեն ինչ ասում է։ Այնպես որ ԱԱԾ արխիվները ոչնչացնեն, չոչնչացնեն, դրանից բան չի փոխվելու։ Բոլորի արածներս աչքներիս առաջ են։

Մեր թշնամիներն ուզում են՝

–Հայաստանը թուլացնել ու ներսից պառակտել՝ հետագայում ոչնչացնելու նպատակով,

– Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում (այս դեպքում ռուս խաղաղապահների «հարցերն» ավտոմատ կլուծվեն),

– հայ–ռուսական հարաբերությունների վատացում՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերացմամբ,

– մեր տարածաշրջանում ռուսական գործոնը փոխարինել թուրքականով։

Այս բոլոր ուղղություններով Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քաղակԾիվիստները», որոնք Ադրբեջանի հաղթանակը ողջունող Ուկրաինայի դրոշներով հավաք են անում Երևանի կենտրոնում, ջանք ու եռանդ չեն խնայում։

Ուկրաինայի դրոշ ծածանողներին կես քայլ է մնում, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով Երևանի փողոցներ դուրս գան։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է հակառուսական (իրականում՝ թուրքամետ) գործունեություն իրականացնող մարգինալների հետ և խրախուսում Հայաստանում հակառուսական հիստերիան՝ երբեմն թաքնվելով «Հավաստի աղբյուրի» անվան տակ։

Այնպես որ ԱԱԾ արխիվները վաղուց են գաղտնազերծվել։ Գործակալները բացահայտ են աշխատում ու հայտնի անեկդոտի հերոս «Շպիոն Օնոյի» կարգավիճակում են։ Ալֆայից մինչև օմեգա ամեն ինչ տեսանելի է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ