24 11 2022

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է փաստաթղթի կեղծիքի՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, վստահված գույքը հափշտակելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ