23 11 2022

Շիրակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան նոր պաշտոն է ստացել. Yerkir.am

Շիրակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան նոր պաշտոն է ստացել. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է

Հերթական անոմալ  երևույթն է արձանագրվել իշխանության կողմից։ 2022 թ․ մարտին Գյումրիում ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու կասկածանքով  ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը։ Ամալյա Ադամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, բայց բավականին մեծ հնչեղություն ստացած ձերբակալությունը շատ արագ մոռացվեց` հավանաբար ապացույցներ չունենալու պատճառով, ինչպես հաճախակի է լինում այս իշխանությունների ժամանակ։ 

Ամիսներ անց Ամալյա Ադամյանը ընտրվում է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն։ Ամալյա Ադամյանի` Շիրակի տարածաշրջանային քոլեջի տնօրեն ընտրվելու հարցում, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, իր կարևոր ներդրումն է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահը, ի դեպ, մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն է։ Այս քոլեջում որպես փոխտնօրեն է սկսել աշխատել մարզպետի հարս, մոտ երկու ամիս առաջ մեծ հնչեղություն ստացած սկանդալի պատճառով Գյումրու համայնքապետարանից ազատման դիմում գրած Անի Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ պատրաստվում է նոր կապիտուլացիա ստորագրել, որին հաջորդեցին զանգվածային ցույցեր Երևանում, մարզերում և Արցախում, Նազելի Բաղդասարյանն ու Անի Քոչարյանը Ֆեյսբուքում կոչ էին արել բոլոր ցուցարարներին «առանց զենք քշել սահման և Ջերմուկ»:

Ըստ մեր աղբյուրների, հենց Քոչարյանն էլ քոլեջի «серый կարդինալն է»։ 

Ինչպես ասում էր Ամալյա Ադամյանը Նազելի Բաղդասարյանի նախընտրական քարոզչական հոլովակի մեջ «Նազելին իր ասելիքը կասի»։ Նազելին ասեց:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ