SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Այս պահին քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։
Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլ պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանին Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը