Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը