14 11 2022

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, կարծում եմ, առաջիկայում սադրանքներ կլինեն․ պետք է պատրաստ լինենք այդ սցենարին․ Խաչատրյան



«Առաջնագծում կահավորում իրականացնելը, ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարի հետ, այլ պայմանավորված է, կոնկրետ այս պահին, մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ։ Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք ամեն կերպ, սա արվում է այդ նպատակով և որևէ կապ չունի սահմանների հետագա աշխատանքների կամ գծնանշման աշխատանքների հետ։  Ընդամենն այս է, և մենք պետք է ամբողջապես պատրաստ լինենք , մեր հարևանն Ադրբեջանն է ու հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, մարտական գործողություններ չեն լինի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ», -  այս մասին  ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր ասաԱրմեն Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ