05 11 2022

Կռիվը չի ավարտվել, կռիվը նաև այստեղ է՝ Երևանի փողոցներում․ Գոռ Սարգսյան



«1915 թ․ Արևմտյան Հայաստանում իրականացվեց հայերիս Ցեղասպանությունը․ դրանից մեկ տարի առաջ Մուշի, Սասունի, Մարաշի,Վանի մեր հայրենակիցների մտքով չէր անցնում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որ նրանք բոլորը լքելու են իրենց տները, զրկվելու են ունեցվածքից, քշվելու են անապատները և սպանվելու են։ Այսօր, Արևմտյան Հայաստանում կարելի է ասել, որ խաղաղություն է, բայց այդ չակերտավոր խաղաղությունը 1,5 միլիոն հայերի կյանք և հարյրենազրկում արժեցավ։  Այսօր մեզ ցանկանում են տանել նման խաղաղության, իսկ մեզ պետք է գերեզմանային խաղաղությունը։ Իհարկե՝ Ո՛չ․  մեզ անհրաժեշտ է անվտանգություն, մեզ անհրաժեշտ է պաշտպանված խաղաղություն։ Սա պետք է լինի մեր նպատակը, որ այլևս երբեք չցեղասպանվենք»,-այս մասին Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական , պատերազմի մասնակից Գոռ Սարգսյանը։

 «Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում էինք, անկախ ամեն օր նոր զեհերի, նոր կորուստների մասին լուրերինց, միևնույն է, զենքը ցած չէինք գցում և առաջնագիծը չէինք լքում, որովհետև գիտակցում էինք պայքարի և հաղթանակի կարևորությունը։  Գիտակցում էինք, որ կյանքի ու մահի կռիվ է։ Այդ կռիվը չի ավարտվել»,-ասաց Գոռ Սարգսյանը։ 


«Մեզ այսօր առաջարկում են դադարեցնել պայքարը, մենք բոլորս գտնվում ենք պայքարի խրամատում, իսկ նրանք խրամատում գտնվողներիս առաջարկում են վայր դնել զենքերը և հանձնվել թշնամու գթասրտությանը։  Թե ինչ է լինում այդ դեպքերում, մենք գիտենք պատմությունից, գիտենք նաև վերջերս հրապարակված տեսանյութերից։  Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ հայրենիքի համար մղված պայքարում վճարված ցանկացած գին արդարացված է։ Բայց այն նույն գնով, որ մենք վճարեցինք 44 օրյա պատերազմի ժամանակ մենք կարող էինք ունենալ հաղթանակ, պարտության փոխարեն։ ՈՒրեմն պայքարը ոչ միայն պետք է շարունակվի, այև այն չպետք է լինի  ինքնանպատակ։  Պայքարել պետք է միայն ու միայն հանուն հաղթանակի։ Եվ մենք ունենք այդ ռեսուրսը»,-հայտարարեց պատերազի մասնակից ՀՅԴ-ականը։ ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ