Աշոտ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ալոոոոո՜ ՜ ՜ ....... Որևէ մեկը տեղյակ չի՞, որ արդեն 20 օր է Լարսի անցակետը գրեթե անանցանելի է, որ միայն մեկ օրում տասնյակ բեռնատարներ՝ բարձված Հայաստանում արտադրված և ՌԴ արտահանվող ձկներով, պոմիդորով, ծաղիկներով, ճանապարհից հետ են վերադառնում և որ էդ բարիքները թափելու ենթակա են, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարած մեր գործարարներն անորոշության մեջ են: Ալոոոո՜ ՜ ՜ ... Բան չկա՞ ասելու, պարզաբանելու, միայն թե, խնդրում եմ, էլի էն տխրահռչակ լաստանավի թեման չհիշեք: Ի դեպ՝ ճանապարհը լրիվ բաց է, եղանակային պայմանների պատճառ չկա, ճանապարհի ծանրաբեռնվածություն չկա: Թե՞ սպասում ենք էս երկու օրը երկու փաթիլ ձյուն գցի՝ մեկ ամսվա խցանման պատճառը բարդենք եղանակային պայմանների վրա..., բայց ... ոնց որ պատճառը հեռատես քաղաքականությունն է... ոնց որ ռուսները դիտավորյալ են անու՞մ... հարգելի՛ հեռուստաընկերություններ, որ խնդրեմ, հնարավոր կլինի՞ օրական 7 ժամ տղամարդկանց ճաշ էփելու կամ սալատ սարքելու (արդեն զզվեցինք) հաղորդումների տեղը պատկան մեկին հրավիրեք, հարցնեք, հասկանանք ինչ է մեզ սպասվում...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը