25 10 2022

Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում․ Թադևոս Ավետիսյան



«Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է նաև տնտեսական անվտանգության  սպառնալիքների նվազեցման և  չեզոքացման գործընթացը․ սա փաստ է,  և այս իշխանությունն իր վերջին  ծրագրում ամրագրել էր, որ մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն զարգացման  հենք պետք է լինեն։ Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը ևս ձախողվում է»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում․

«Օր-օրի պարզ է դառնում, որ Հայաստանը դուրս է մնում տարածշրջանային նոր կոմունիկացիաներից․  մեկ հոգի է  որոշում Հայաստանի և 3 միլիոն քաղաքացիների վաղվա օրը։ Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում»,-ասաց պատգամավորը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ