25 10 2022

Ներքին Հանդում գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո․ Աննա Գրիգորյան



 «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած՝   «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց, որ անվտանգային համակարգում բարեփոխումներ, ըստ էության, չկան, բոլորը դատարկ հայտարարություններ են, փուչիկ, ուրիշ ոչինչ։

«Ներքին Հանդում, պատերազմից հետո ձևավորված,  գրեթե ամբողջ առաջնագիծն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։  Հենց Ներքին Հանդում մեր հայրենակիցներից մեկն ասաց, միգուցե, մինչև որևէ զորքի տեղակայումը , ռուսական դրոշը բերենք որպես երաշխիք, որ մեզ վրա չեն հարձակվի»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ