22 10 2022

Աննա Հակոբյանի հաջորդ ուղղությունը՝ Փարիզ

Աննա Հակոբյանի հաջորդ ուղղությունը՝ Փարիզ

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը երեկ հյուրընկալվել է Ելիսեյան պալատում՝ Բրիջիտ Մակրոնի կողմից։

«Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երևանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր և տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի, որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ և ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, և մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»,-գրել է Հակոբյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ