Մեր համալսարանում բոլոր բաժիններից 18 տոկոսն է, որ կապ ունի մանկավարժության հետ, հարց պարոն Դումանյանին՝ մնացած 82 տոկոս բաժինների ուսանողները ինչ պետք է անեն մանկավարժական համալսարանում: Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բրյուսովի ուսանողներից մեկը:
«Ես սովորում եմ լրագրության առաջին կուրսում, պարոն Դումանյան, ես մնանկավարժական համալսարանում լինելու եմ լրագրության մանկավա՞րժ: Կամ այն հնարավորությունները, որ տալիս է Բրյուսովը, նույնը կապահովի մանկավարժական համալսարանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը