Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները անլուրջ են։ Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունը այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություններ չեն նախատեսվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր, կոնկրետ համալսարանների շենքերի հետ կապված, չկան։ Համալսարանների շենքերը մեծ մասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Վերջինս նշեց, որ գույքի տնօրինման առումով կարճաժամկետ նպատակներ չկան այս պահին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը