Թշնամու վերջին հարձակման ժամանակ զոհվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։
Կարենի զոհվելու գույժը հայտնում է ֆուտբոլային ակումբը՝ հրաարակելով նաև նրա լուսանկարը.
«Խորը ցավով տեղեկացանք, որ հերոսի մահով սեպտեմեբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկել է մեր եղբայր դարպասապահ՝ Կարեն Կարապետյանը:
Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։
Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը