03 10 2022

Բերդի փոխհամայնքապետը հացադուլ է հայտարարել

Բերդի փոխհամայնքապետը հացադուլ է հայտարարել

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը երեկվանից հացադուլ է հայտարարել:

Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին Սամվել Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Վերջինիս տեղափոխել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ հոկտեմբերի 1-ից Ս. Հովսեփյանը հացադուլ է հայտարարել:

Նշենք, որ փոխհամայնքապետին կալանավորել են անմիջապես ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո: Ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող քաղաքապետն էր կալանավորվել էր ավելի վաղ՝ նախքան ընտրությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ