«Մարտական գործողությունները միանգամից սկսվել են ցամաքային զորքերի գործողությունները, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով, ԱԹՍ-ների կրակային աջակցությամբ: Եթե մենք ընդհանուր գնահատականը տանք, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է՝ ուղղված մեր խիտ բնակեցված տարածքներին: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդել է, որ իբր, այս վերջին գործողության ժամանակ ստիպված նախահարձակ են եղել, որ կասեցնեն հայկական ԶՈՒ ինչ-որ երեւակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի նման միջոցառում հայկական կողմից ոչ պլանավորված, էլ նախատեսված չի եղել, քանի դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին: Փոխարենը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշել են, որ Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածքը նշվում է որպես Բասարգեչար: Ադրբեջանի գործողությունները երեք ուղղություններով էլ ուղղված էին խիտ բնակեցված շրջաններին մի պարզ նպատակով. Դեռեւս 2021-ի մայիսի 12-ից սկսած իրենց ուղղվածությունը հենց բնակավայրերի վրա էր՝ նպատակ ունենալով, որ սահմանապահ բնակավայրերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը: Այսօր արդեն մարդիկ չեն կարողանում մշակել իրենց կողերը կամ զբաղվել անասնապահությամբ»: Այս մասին սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:
Նա նկատեց, որ այսօր էլ Թուրքիան հրապարակային հայտարարում է, որ իրենք Ադրբեջանին ամբողջությամբ օժանդակելու են եւ աջակցելու են. «Նման քաղաքական քայլերով Թուրքիան միտումնավոր ավելի լարվածություն է մտցնում տարածաշրջանում, դրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ մեր հարեւանները միայն լոզունգներով են պատրաստ խնդիրներին խաղաղ լուծում տալու: Նրանք շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը:
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 13-ի դեպքերի ժամանակ այն մարտական դիրքերը, որոնք ստիպված ենք եղել թողնելու, ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ միչեւ վերջ կանգնել են մեր զինվորները եւ զոհվել: Այն դիրքերը, որոնք ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր ու ծանր վիրավորներ:
«Մարդասիրական» լոզունգներով ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին եւ առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավելեւս կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ եւ բուժաշխատողներ: Նրանք դա նկրել ու տարածել են սոցցանցերում: Հետեւաբար, մեզ համար պարզ է՝ ով է մեր առաջ կանգնած»,-ընդգծեց ԳՇ պետի տեղակալը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը