«Ապագայի վերաբերյալ լուծումները կարող են լինել հետևյալը․ առաջինը՝ բանակցողին փոխելն է՝ իշխանափոխությունը, նաև այն ամենը, ինչ մենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում դրել ենք»,-այս մասին Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մեջ տարբեր երկրների, դաշնակիցների, ՀԱՊԿ-ի, ռազմաքաղաքական համակարագերի մասին, որ իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու , բայց ինքներս մեր սահմաններում խրամատ չենք փորել ․ ոչ մի այլազգի ռազմական ստորաբաժանումներ չեն գալու մեր համար խրամատ փորեն, այդ ամենը մեր համար անհրաժեշտություն է եղել, այս իշխանությունները տապալել են»,-ասաց Սեյրան Օհանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը