20 09 2022

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնասել Արցախին ու Հայաստանին

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնասել Արցախին ու Հայաստանին

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի  բաժնի փոխանցմամբ, Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի  վերջին հայտարարության հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին:

Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են  համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ