Քաղաքացիները ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին, որ գան ԱԺ։ Այդ ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ծառայողական մուտքով մտնում են ԱԺ՝ սպասելու ՔՊ-ական պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով փաստաթղթի տակ ստորագրելու համար։
Ի դեպ, ընդդիմադիրները հայտարարեցին , որ գործընթացն ամբողջացնելու և ավարտին հասցնելու համար հարկավորն է ևս 18 ՔՊ-ականի ստորագրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը