Թշնամու կրակակել է Տեղ գյուղի վրա։ Րոպեներ առաջ թշնամուն անօդաչու սարքեր են հարվածել Տեղ գյուղի ուղղությամբ, որին հետևել են հրանոթային պայթյուններ։
Ընդգծենք։ Սա Սյունիքում այն բնակավայրն է, որը, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը պատրաստվում էր հարևան Կոռնիձոր համայնքի հետ հանձնել թշնամուն` որպես Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի մի հատված։ Այս մասին պարբերաբար գրում էր մամուլը, բայց պաշտոնապես չի հերքվել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ թշնամին հարված է հասցրել Գորիս քաղաքի ուղղությամբ՝ պայթեցնելով շենք։
Նաև տեսանյութ է հրապարակվել Ջերմուկից, որի ուղղությամբ ևս թշնամին օգտագործում է հրազեն։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը