Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին և 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ:
Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ըստ «Հայպետհիդրոմետ»-ի, Երևանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +28 +30 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +24 +26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17 +20,
Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +14 +17,
Տավուշում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +16 +20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +19 +21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +29,
Արարատում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +29 +31,
Արմավիրում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +28 +30,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +21 +24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +29 +31,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +19 +23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +15 +19,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +18 +23։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը