02 09 2022

Կասկածում եմ, նման բան չի կարող լինել, նախաքննության ժամանակ այդ հարցերը վերանալու են. Մնացականյանը` Արզումանյանի մասին



News.am-ը գրում է.

Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի.

Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:

«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա:

Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ