02 09 2022

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղափոխվում է ԱՄՆ. Hraparak.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղափոխվում է ԱՄՆ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 30-ին կարգադրություն է ստորագրել, որով Տիգրան Սիմոնյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Տ. Սիմոնյանի 2022 թվականի օգոստոսի 25-ի դիմումը` կարգադրում եմ.

«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է. Խանզրադյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշված է Սիմոնյանի կարգադրության մեջ:

Տիգրան Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է այս տարվա ապրիլին։

Մեր տեղեկություններով՝ Սիմոնյանն արտագաղթում է, տեղափոխվում ԱՄՆ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ