01 09 2022

Ոստիկանությունը վախվորած է մեկնաբանում Վեդիում թուրքերի հետ գիշերվա միջադեպը

Ոստիկանությունը վախվորած է մեկնաբանում Վեդիում թուրքերի հետ գիշերվա միջադեպը

ՀՀ Ոստիկանությունից խիստ զգուշավոր են պարզաբանում երեկ ուշ գիշերին Վեդի քաղաքում երկու թուրքի՝ իրենց մեքենայով հայտնվելու և սադրիչ ակցիաներով վեդեցիներին հրահրելու աղմկոտ միջադեպը։ Yerevan.Today-ին ներկայացրած պարզաբանումը բազմաթիվ հարցերից ստացված ահա այս կցկտուր տեղեկատվությունն է․ ընդ որում՝ ակնհայտորեն խուսափում են Ոստիկանական բաժին տարված երկու օտարերկրյա քաղաքացիների՝ Թուրքիայի քաղաքացի լինելու հանգամանքը ֆիքսել․ իսկ թե ինչու է ոստիկանական ուժն այդչափ բարեհամբույր և հանդուրժող գտնվել առնվազն երեք ժամ Վեդիում սուփրա սեղանով փողոցում նստող և «Էրմենիստան» ասող ու հայհոյող թուրքերի նկատմամբ, ինչու չեն փորձել հայ ցուցարարների օրինակով նրանց ևս անմիջապես բաժին բերման ենթարկել կոշտ մեթոդներով, պատասխան չհնչեց։

«Այո՛, հաստատում ենք ձեր տեղեկատվությունը, որ երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում երկու օտարերկրյա  քաղաքացիների հետ միջադեպի վերաբերյալ  օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, օպերատիվ խումբը, այդ անձանց տեղափոխել է ոստիկանական բաժին, ստեղծված փաստաթղթերով փոխանցվել են քննչական

Ովքեր են նրանք, որ երկրի քաղաքացի, ինչ ազգության, մենք անձի վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,- ասացին ոստիկանությունից։

Ի՞նչ միջադեպ է եղել և ճի՞շտ է, որ տեղացիների ևս բերման են ենթարկել,  պատասխանեցին, որ մանարմասները քննչական կոմիտեից կհայտնեն:

Փորձոցինք ճշտել՝ որտեղ են հարցաքննվել նրանք, արդյո՞ք մինչ այս պահը ոստիկանական բաժնում են, ասացին որ տվյալներ չեն հայտնի, ուղղորդեցին դիմել ՔԿ։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ