Երեւանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը